Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ տպավորված է Զլատան Իբրահիմովիչի ցուցադրած խաղի բարձր մակարդակով:
«Իբրահիմովիչը հիանալի ֆուտբոլիստ է: Տարիներ շարունակ նա ապացուցում է, որ գերազանց խաղային որակներ ունի:
Զլատանը միշտ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Լավ է, որ խաղադաշտ են դուրս գալիս Իբրահիմովիչի մակարդակի ֆուտբոլիստներ»,- ասել է Ռոնալդուն:









































