Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ոսկե գնդակ»-ի մասին:
« «Ոսկե գնդակ» ստանալն ամենակարևորը չէ ֆուտբոլիստի կարիերայում: Այո, որոշ ֆուտբոլիստների համար այդ մրցանակը մեծ նշանակություն ունի, և ես հասկանում եմ դա, բայց դա ընդամենն անհատական մրցանակ է:
Հաճելի կլիներ ստանալ «Ոսկե գնդակ»-ը, բայց եթե դա տեղի չունենա, աշխարհի վերջը չի լինի: Կան բազմաթիվ մեծ ֆուտբոլիստներ, որոնք «Ոսկե գնդակ» չեն ստացել»,- հայտարարել է Ռոնալդուն:










































