ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների եռյակը:
Եռյակում տեղ են զբաղեցրել Ալեքս Ֆերգյուսոնը, Յուպ Հայնկեսն ու Յուրգեն Կլոպը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆերգյուսոնը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Հայնկեսը՝ «Բավարիա»-ն: Կլոպը շարունակում է գլխավորել Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Լավագույն մարզչի անունը հայտնի կդառնա հունվարի 13-ին՝ Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:
Լավագույն մարզչի քվեարկությանը մասնակցում են հավաքականների մարզիչները, ավագներն ու լրագրողները:







































