ՖԻՖԱ-ն հաստատել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը:
Եռյակում տեղ են զբաղեցրել Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա») և Լիոնել Մեսսին («Բարսելոնա»): Լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա հունվարի 13-ին՝ Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2013թ. լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ընդլայնված ցուցակում տեղ էին զբաղեցրել 23 ֆուտբոլիստներ:
Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են հավաքականների մարզիչները, ավագներն ու լրագրողները:






































