Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան գոհ է աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքներից:
Արգենտինայի ազգային թիմի հակառակորդներն են լինելու Իրանի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Նիգերիայի հավաքականները:
«Մենք «մահվան» խմբում չենք և դա հիանալի է: Կփորձենք առաջին տեղը զբաղեցնել խմբում: Մեր ֆուտբոլիստները պետք է հանգստություն և սառնասրտություն ցուցաբերեն` ցանկալի արդյունքը գրանցելու համար: Ամենից քիչ տեղեկություններ ունեմ Իրանի հավաքականի մասին»,- ասել է Սաբելյան:








































