Մոսկվայի «Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը գնահատել է, թե ինչպիսին էր ավարտվող տարին իր համար անձնական արդյունքների տեսանկյունից:
«Նախապես ցանկանում էի տեղափոխվել ավելի անվանի ակումբ. ես ընտրության լայն հնարավորություն ունեի: Բայց ընտրեցի «Սպարտակ»-ն ու այժմ միայն ուրախ եմ դրա համար:
Ընդհանուր առմամբ, ես ուրախ եմ, քանի որ տարին բոլոր առումներով կարելի է հաջողված համարել: Ամենակարևորը վնասվածքներ չստանալն ու առողջ մնալն է: Ցանկանում ու ակնկալում եմ, որ այդպես կլինի նաև նոր տարում: Ես գոհ եմ գործերի ընթացքից»,- ասել է Օզբիլիսը:








































