Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել շուրջ 6 շաբաթ: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` հոլանդացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 1/8 եզրափակիչի «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպման ընթացքում:
Մյունխենյան ակումբի բժիշկները հայտնել են, որ ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածք է ստացել:








































