Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը զգալի ավելացել է: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:
«Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 560 միլիոն դոլար: 2010-ին այդ գումարը 420 միլիոն դոլար էր: Փաստորեն, այն ավելացել է շուրջ 30%-ով:
Բացի այդ, ևս շուրջ 70 մլն դոլար կբաժանվեն ակումբների միջև, որոնք ներկայացնում են աշխարհի առաջնությանը մասնակցող խաղացողներին»,- նշել է Վալկեն:









































