Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգան հրապարակել է դափնեկիրների անունները` 2012/13 թվականների մրցաշրջանի արդյունքներով: Այդ մասին փոխանցում է Inside Spanish Football-ը:
Պրիմերաի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Քրիշտիանու Ռոնալդուն արժանացել է ամենաարժեքավոր ֆուտբոլիստի կոչմանը:
Դափնեկիրների թվում են նաև Տիբո Կուրտուան («Ատլետիկո», լավագույն դարպասապահ), Սերխիո Ռամոսը («Ռեալ», լավագույն պաշտպան), Անդրես Ինյեստան («Բարսելոնա», հարձակվողական ոճի լավագույն կիսապաշտպան), Ասյեր Իլյարամենդին («Ռեալ Սոսյեդադ/ «Ռեալ», լավագույն կիսապաշտպան), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», լավագույն հարձակվող), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո», լավագույն մարզիչ):








































