Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում խոսել է մի քանի հարցերի շուրջ:
« «Ոսկե գնդակ»-ի այս տարվա դափնեկրի` Լիոնել Մեսսի-Քրիշտիանու Ռոնալդու-Ֆրանկ Ռիբերի քննարկումների մասին.
«Անկեղծ ասած, այդ 3 ֆուտբոլիստներն էլ արժանի են մրցանակը ստանալուն: Որևէ մեկին չեմ կարող առանձնացնել»:
Իր ընտրական խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականի` «Մունդիալ-2014»-ում հնարավորությունների մասին.
«Ռուսաստանի ընտրանին ընտրական իր խմբում զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականը, ուստի կարծում եմ, որ Բրազիլիայում պարտավոր է առնվազն հաղթահարել խմբային փուլի արգելքը»:
Գերմաներեն սովորելու գործերի մասին.
«Եթե անկեղծ, ապա այդ գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, սակայն զուտ ֆուտբոլային տերմինաբանությանն արդեն տիրապետում եմ»,- ասել է Մխիթարյանը:










































