Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Տեղի ունեցավ գոլառատ հանդիպում, որի ընթացքում թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Նշենք, որ «կարմիր սատանաներ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Ուեյն Ռունին:
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2
1:0 Ուոլկեր (18′), 1:1 Ռունի (32′), 2:1 Սանդրո (54′), 2:2 Ռունի (57′, 11մ)









































