Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 18 ամիս անց և մյունխենյան ակումբը պետք է ընտրություն կատարի` կա´մ նոր պայմանագիր առաջարկի, կա´մ վաճառի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Շրջանառվող լուրերի համաձայն` հոլանդացի կիսապաշտպանը կարող է լքել Գերմանիան և Լոնդոն վերադառնալ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսի»-ն, որի կազմում Ռոբենը հանդես է եկել նախկինում` երեք մրցաշրջանների ընթացքում: Ակումբները բանակցություններ կսկսեն 2014 թվականի մարտին:




































