«Տոտենհեմ»-ը մերժեց «Չելսի»-ի Լուկա Մոդրիչին ձեռք բերելու առաջարկը: Sky Sports-ի հաղորդմամբ, «ազնվականներ»-ը խորվաթ կիսապաշտպանի համար 22 մլն ֆունտ-ստերլինգ էին առաջարկել «խթաններ»-ին:
Հարի Րեդնափը կարծում է, որ Մոդրիչը «Տոտենհեմ»-ի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է, և չի ցանկանում նրան որևէ այլ թիմ ուղարկել: Սակայն Աբրամովիչը, հաշվի առնելով այն փաստը, որ Լուկան դեմ չէ տեղափոխությանը, պատրաստվում է ավելի գայթակղիչ առաջարկ անել «Տոտենհեմ»-ին:վ