Շվեյցարական «Բազել»-ի կիսապաշտպան Մոհամեդ Սալախը կարող է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվել:
Daily Mirror-ի տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարները երկար են ուսումնասիրել Եգիպտոսի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին: Չնայած երիտասարդ տարիքին, Մոհամեդը շատ հասուն խաղ է ցուցադրում: Նշվում է, որ անգլիական գրանդի ղեկավարները պատրաստ են պաշտոնական առաջարկով դիմել «Բազել»-ին` Սալախի տրանսֆերի դիմաց առաջարկելով 20 մլն ֆունտ:
Նշենք, որ «Տոտենհեմ»-ին լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով:








































