Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի 20-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանը «Ինտեր»-ի հետաքրքրությունների շրջանակում է:
Ակումբի նոր սեփականտեր Էրիկ Տոհիրը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, որի դիմաց պատրաստ է 35 մլն եվրո հատկացնել: Գործարքը կարող է կայանալ ոչ ավելի շուտ, քան 2014 թվականի ամռանը:
Առայժմ «Ինտեր»-ը նախնական բանակցություններ կվարի «Ռեալ»-ի և անձամբ ֆուտբոլիստի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Վարանն ընդամենը 4 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնության շրջանակներում` հաճախ վնասվածքներ ստանալու պատճառով:








































