Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղով` ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը:
«Մենք ցանկանում էինք խմբում առաջինը լինել և հասանք մեր նպատակին: Պայմանները շատ բարդ էին, ինչը, սակայն, չէր խանգարում մեզ վերահսկել գնդակը: Գիտեք, որ խաղից առաջ մեր մարզումը չկայացավ, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ: Անչափ ուրախ եմ Մարիո Գյոտցեի համար: Նա հարմարվել է թիմում, վերգտել իր խաղը և նրա հաջողությունները օրինաչափ են:
Նորմալ եմ համարում, որ ԲԿՄԱ-ն պահեր ստեղծեց երկրորդ խաղակեսում: Այն հզոր ակումբ է, իսկ Չեմպիոնների Լիգան` բարդ մրցաշար: Մանավանդ, որ, կրկնեմ, մեզ համար աննկարագրելի բարդ եղանակային պայմաններ էին, բայց, այնուամենայնիվ, կայուն խաղ ցուցադրեցինք»,- ասել է Գվարդիոլան:









































