Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան կարող է «Տոտենհեմ» տեղափոխվել: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմ»-ը ընդամենը 9 գոլ է խփել 12 հանդիպումներում: Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է հզորացնել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ անգլիացիները դիտում են Մորատայի` վարձավճարով տեղափոխության տարբերակը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում և երկու գոլ հեղինակել:








































