Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում F խմբի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ մրցելու է իտալական «Նապոլի»-ի հետ:
Գերմանական ակումբի մեկնարկային կազմում է հայտավորված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիա Դորտմունդ». Վայդենֆելլեր, Պապաստատոպուլոս, Դուրմ, Կել, Բենդեր, Ռոյս, Բլաշիկովսկի, Շահին, Գրոսկրոյց, Լևանդովսկի, Մխիթարյան:
«Նապոլի». Ռեյնա, Մաջիո, Ֆերնանդես, Արմերո, Ալբիոլ, Կալյեխոն, Ջեմայլի, Բեհրամի, Իգուաին, Մերտենս, Պանդև:










































