Wednesday, 01 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես փրկվել փորձանքից. Ռուբեն Հայրապետյանի որոշման հասարակական պահանջը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Լիտվա հանդիպումը ցույց տվեց, որ մենք ազգային թիմ ըստ էության չունենք: Արթուր Պետրոսյանը, տանելով հետևողական աշխատանք, վերջնականապես քանդել է Հայաստանի հավաքականը:

Առկա իրավիճակը ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր: Վտանգավոր՝ մի քանի տեսանկյունից: Պետրոսյանի խաղը առաջին հերթին վտանգավոր է հազարավոր երկրպագուների առողջության համար: Մղձավանջային 90 րոպեները քայքայելով նյարդային համակարգը՝ կարող են լուրջ հիվանդությունների հիմք հանդիսանալ: Պետրոսյանի խաղը վտանգավոր է մատաղ սերնդի համար, որոնք ամեն անգամ մարզադաշտ գալով՝ հոգեբանական հարված են ստանում: 5-6 տարեկան երեխային դժվար է բացատրել, որ Հայաստանի հավաքականը մարզիչ չունի, և ահավոր խոտանի պատճառը հենց դա է: Դիտելով Պետրոսյանի հավաքականի հանդիպումները՝ դժվար թե երեխաների մեջ ցանկություն առաջանա զբաղվելու ֆուտբոլով և վաղը ելույթ ունենալու ազգային թիմում:

«Հանրապետական» եկած երկրպագուները շարունակ վանկարկում էին՝ «թասիբով»: Թասիբով խաղալու համար նախևառաջ պետք է ունենալ այդ թասիբը: Եթե մեր մարզիչն ունենար այդ թասիբը, ապա հրաժարական կտար աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ հայտնի հանդիպումից հետո: Չաշխատելով որևէ լուրջ թիմում՝ Պետրոսյանի համար Հայաստանի հավաքականը դարձել է փորձադաշտ, իսկ մեր երկրի համար՝ փորձանք:

Ինչի համար են աննպատակ փոփոխությունները, եթե գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Սա ֆուտբոլ է, և այստեղ «կպցնելու» գաղափարը չի աշխատում: Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստները եթե կարգով չէին զիջում, ապա չէին էլ գերազանցում մեր ֆուտբոլիստներին: Մեր հակառակորդը պարզապես խաղում էր պարզ և հասարակ մի մարտավարությամբ: Շատ դեպքերում լիտվացիների մոտ էլ խնդիրներ էին լինում, բայց մեր մրցակիցը խաղում էր 20-րդ դարի միջին մակարդակին մոտ ֆուտբոլ:

Ասուլիսների ժամանակ Պետրոսյանը խոսում է մարտավարական սխեմաներից: Ի՞նչ սխեմաների մասին է խոսքը, երբ խաղադաշտում «շունը տիրոջը» չի ճանաչում: Այդ մարտավարական սխեմաներից՝ 4-4-2 կամ 4-3-3, տեղյակ են ֆուտբոլասերների զգալի մասը, բայց դրանք ամենևին տեսանելի չեն Պետրոսյանի թիմի խաղում: Հայաստանը ունի միայն մեկ խաղային սխեմա՝ «бей, беги»:

«Գիտեք, բավական հետաքրքիր երևույթ է: Երբ Բելառուսին կամ Կիպրոսին հաղթում էինք, երկրպագուներն ասում էին, որ դա ընկերական հանդիպում է, ոչ մի նշանակություն չունի, իսկ հիմա, երբ պարտվել ենք, դա մեծ պատմություն է դարձել։ Նորից կրկնեմ՝ մեր գլխավոր խնդիրը ոչ թե արդյունք ապահովելն էր, այլ փորձարկումներ կատարելը և թիմին պաշտոնական խաղերին պատրաստելը։ Փորձարկումներն ավարտվեցին, և մենք մյուս խաղերում կվերադառնանք Բելառուսի կամ Կիպրոսի հետ խաղերում ցույց տված խաղամակարդակին, եթե ոչ ավելի լավ։ Եվ այդ դեպքում հուսամ՝ երկրպագուները չեն հիասթափվի»,- Պետրոսյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի հետ հանդիպումից հետո:

Փաստորեն, Կիպրոսի և Բելառուսի հետ սկանդալային հանդիպումը Պետրոսյանի համար դարձել է չափանիշ: Մեր «հանճարեղ» մարզիչը հավանաբար մոռացել է Լեհաստանի, Դանիայի հետ երևանյան հանդիպումները, երբ բաց թողեցինք 10 գոլ: Վիճակն այնքան է վատացել, որ Պետրոսյանին ի զորու չեն օգնել նաև ընկերական հանդիպումներին Վրաստանից հրավիրված մրցավարները:

Կարծում ենք՝ ավելորդ է խոսել, թե ինչ կլինի Հայաստանի հավաքականի հետ, եթե վերջինս Ազգերի լիգայի խաղարկությանը ներկայանա Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասնագետի հեռանալն այսօր հասարակական պահանջ է, որի հետ պետք է հաշվի նստի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Եթե նա ցանկանում է, որ մեր հավաքականը հաջողության հասնի Ազգերի լիգայում, ապա պետք է ազատի ազգային թիմին փորձանքից: Ժամանակը քիչ է, բայց Պետրոսյանին փոխարինելը միակ ճանապարհն է ազգային Հայաստանի հավաքականին վերակենդանացնելու: Կարծում ենք՝ հասարակությունը նույնիսկ համաձայն կլինի Պետրոսյանի՝ թիմում մնալուն, միայն թե նշանակվի մարզիչ: Կարծում ենք՝ եթե վերջին խաղերում Հայաստանը խաղար առանց Պետրոսյանի, թիմի ավագի գլխավորությամբ արդյունքը բոլորովին այլ կլիներ: Հենրիխ Մխիթարյանը աշխատել է մեծագույն մասնագետների հետ և բնականաբար կունենա գիտելիքների մեծ արսենալ:

Այսօր մեր հավաքականին օդի և ջրի պես անհրաժեշտ է մարզիչ ունենալը: Հուսանք, որ ՀՖՖ նախագահը կկայացնի կարևորագույն այդ որոշումը:

Մայիսին Հայաստանի հավաքականը ևս երկու ընկերական հանդիպում է անցկացնելու, որոնք վերջինն են լինելու Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ: Սպասենք, որ այդ հանդիպումներին Հայաստանի հավաքականը ելույթ կունենա մարզչի գլխավորությամբ: Հայրապետյանը հայտարարել էր, որ վստահում է Արթուր Պետրոսյանին: Վերջինիս բնականաբար կարելի է վստահել, բայց ոչ երկրի ազգային թիմի ղեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում