Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի քիչ առաջ մեկնարկած «Կրասնոդար»-«Վոլգա» հանդիպման երրորդ րոպեին Յուրա Մովսիսյանն իր հերթական գոլը խփեց:
Հայաստանի հավաքականի հարձկվողը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում մեկ շարժումով ազատվեց երկու պաշտպանից և ուժգին հարվածով գրավեց Աբաևի պաշտպանած դարպասը:
13 րոպե անց հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Խազովը: Ասյ պահին հանդիպումը շարունակվում է, և Յուրա մովսիսյանը միանշանակ լավագույնն է խաղադաշտում:
Լուսանկարը` «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքի: