Գրոզնիի «Թերեք»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտին: Այս մասին Интерфакс-ին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:
«Գուլիտն այլևս չի մարզի «Թերեք»-ը: Նրան չհաջողվեց դրսևորել իրեն որպես գլխավոր մարզիչ: Թիմը նրա գլխավորությամբ բացառապես վատ արդյունքներ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում: Մենք հույս ունեինք, որ հոլանդացին կկարողանա ճիշտ ուղու վրա դնել մեր ակումբը, սակայն դա նրան չհաջողվեց: Գուլիտը չարդարացրեց մեր սպասելիքները, և մենք ստիպված ենք հրաժեշտ տալ նրան»,- ասել է «Թերեք»-ի նախագահը:
Նշենք, որ Քադիրովն այս որոշումը կայացրել է այսօր կայացած Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի «Ամքար»-«Թերեք» հանդիպումից հետո, որում Գրոզնիի թիմը զիջել է նվազագույն հաշվով: