Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը մեկնաբանել է «արքայական ակումբ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած փայլուն խաղը:
«Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն հիանալի խաղ է ցուցադրում, ինչի շնորհիվ թե´ «Ռեալ»-ը, թե´ Պորտուգալիայի հավաքականը մեծ հաջողությունների են հասնում:
Ի՞նչ կարող եմ ասել Ռոնալդուի մասին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Ռաուլը:










































