Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր սպասելիքներն է հայտնել 2014 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանու դեմ կայանալիք պատասխան խաղից:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների՝ 1:0 հաշվով տարած հաթանակով:
«Պորտուգալիայի ընտրանու դեմ կպայքարեմ ոչ միայն ես, այլ ամբողջ Շվեդիան: Պետք է հավատալ թիմին, այլ ոչ թե ինձ:
Խոստանում պայքարել, քանի որ, ամենայն հավանականությամբ, սա աշխարհի առաջնությանը մասնակցելու իմ վերջին հնարավորությունն է»,- նշել է հարձակվողը:









































