Football Italia-ի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարտին Մոնտոյան հայտնվել է Միլանի «Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում:
Խաղացողի՝ «Բարսելոնա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականի ամռանը: Ըստ տեղեկատվության՝ կատալոնացիներն այժմ բանակցում են Մոնտոյայի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցով:
Հավելենք, որ «Ինտեր»-ից բացի՝ 22-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Վալենսիա»-ն և «Յուվենթւուս»-ը:









































