Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հուսով է, որ ակումբի ղեկավարությունը կվերանայի իր պայմանագրի որոշ պայմանները:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` ակումբը պետք է բարձրացնի իր աշխատավարձը: Ներկայումս Ռամոսի տարեկան աշխատավարձը 5.5 մլն եվրո է կազմում, իսկ գործող պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2017 թվականը: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննարկում է այդ հարցերը միայն այն ժամանակ, երբ ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն ավարտին է մոտենում:
Հիշեցնենք` «Ռեալ»-ի ղեկավարությունն արդեն վերանայել է պաշտպան Պեպեի և դարպասապահ Դիեգո Լոպեսի աշխատավարձները:








































