Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ պատրաստվում է իր կարիերան ավարտել այդ ակումբի կազմում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը, երբ նա կլինի 34 տարեկան:
«Այս պահին ես վճռականորեն ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բավարիա»-ի ֆուտբոլիստի կարգավիճակում: Ցանկանում եմ դա ավելին, քան երբևէ: Այնուհետև մտադիր եմ դառնալ ակումբի երիտասարդական թիմի մարզիչը: Ես ցանկանում եմ սովորեցնել երիտասարդ տղաներին այն, ինչի միջով ինքս եմ անցել: Այդպիսինն է իմ ցանկությունը»,- ասել է Ռիբերին:







































