Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը գնահատել է թիմի` «Մունդիալ-2014»-ի հաղթող դառնալու շանսերը:
«Անշու´շտ, Հոլանդիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու շանսեր ունի: Ավելացնելու ոչինչ չունեմ, բայց ասվածն էլ քիչ չէ, քանի որ մեկ տարի առաջ ես նման խոսքեր չէի արտաբերի: Լուի վան Գալը հիանալի է աշխատում: Նրան հաջողվել է միավորել թիմը, վերսկսել գունեղ խաղ ցուցադրել: Այնպես որ, երկրպագուները որոշակի ակնկալիքներ ունեն թիմից:
Այլ բան է, որ մեր թիմը բազմաթիվ հզոր մրցակիցներ ունի: Կա նաև մեկ այլ հանգամանք` եվրոպական թիմերի համար բարդ է խաղալ Հարավային Ամերիկայում»,- Telegraaf-ը մեջբերում է Նիստելրոյի խոսքերը: