ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատել են Armtimes.com-ի տեղեկությունը, որ Երևանում 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանն ու նրա մայրը վերջերս աշխատանքից ազատվել են նշված նախարարությունում հաստիքների կրճատման հետևանքով՝ հոկտեմբերին լուծարվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, որտեղ էլ աշխատում էին Գայանեն ու նրա մայրը:
Հանրությանը ցնցած այս դեպքից հետո հակասական տեղեկություններ էին տարածվում: Նշվում էր նաև, որ միայնակ մայրը չի կարողացել հոգալ երեխայի կարիքները և սոցիալական խնդիրների հետևանքով է փոքրիկի հետ դիմել այդ քայլին:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում