«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ պատրաստ է զգալի գումար տրամադրել` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերային գործարքներ իրականացնելու նպատակով:
«Հունվարին մենք պատրաստ կլինենք ևս 50 մլն եվրո ծախսել` մեր թիմը հզորացնելու նպատակով: Հնարավոր չէ հաջողությունների հասնել, եթե բավականաչափ գումար չես ծախսում: Ես հանգիստ եմ վերաբերում այդ հարցին:
Մեզ համար կարևոր է հաղթահարել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի արգելքը և որքան հնարավոր է առաջ գնալ: Ռաֆայել Բենիտեսը գիտի այդ մասին»,- ասել է Դե Լաուրենտիսը:






































