Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալու է Շվեդիայի և Պորտուգալիայի ընտրանիների, այլ ոչ թե Իբրահիմովիչ-Ռոնալդու դիմակայությունը:
«Պետք չէ կենտրոնացնել ուշադրությունը երկու ֆուտբոլիստների վրա: Առաջիկայում կայանալու է Պորտուգալիա-Շվեդիա, ոչ թե Ռոնալդու-Իբրահիմովիչ դիմակայությունը:
Կարծում եմ` այս դեպքում շատ կարևոր է հենց թիմային խաղը: Ինչ վերաբերում է նրան, որ մենք Ռոնալդուի հետ նման ենք, ապա ասեմ, որ մենք երկու տարբեր ֆուտբոլիստներ ենք: Երկու ֆուտբոլիստներ, ովքեր հիանալի են կատարում իրենց աշխատանքը խաղադաշտում և բարձր պահում իրենց երկրների պատիվը»,- ասել է Իբրահիմովիչը:









































