Թուրինի «Յուվենթուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է, թե ինչպես են ֆրանսիացիները նախապատրաստվում Ուկրաինայի ընտրանու դեմ խաղին:
«Թիմում հիանալի մթնոլորտ է: Բոլորը լավ են զգում վերջին հաղթանակներից հետո: Հանգիստ նախապատրաստվում ենք Ուկրաինայի ընտրանու դեմ խաղին:
Ես սկսել եմ շատ գոլեր հեղինակել «Յուվենթուս»-ի կազմում: Հուսով եմ` հավաքականում նույնպես առավելագույն արդյունք կցուցադրեմ»,- ասել է ֆուտբոլիստը:





































