Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի միանա Իսպանիայի հավաքականին, որն ընկերական հանդիպումներ է անցկացնելու Հասարակածային Գվինեայի ու ՀԱՀ-ի ընտրանիների հետ:
Իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազգային առաջնության շրջանակներում երեկ տեղի ունեցած «Բետիս»-ի հետ մրցավեճում (4:1):
Նշենք, որ Ֆաբրեգասին «Կարմիր Ֆուրիա»-ի կազմում կփոխարինի «Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան:







































