Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղը: Մխիթարյանը նշել է, որ թիմը կարող է չեմպիոնության համար մրցավազքում շրջանցել Մյունխենի «Բավարիա»-ին:
«Արդյունքի վրա ազդեց թիմի հոգնածությունը: Այժմ «Բավարիա»-ին զիջում ենք 4 միավորով, բայց խուճապի մատնվելու կարիք չկա:
«Բորուսիա»-ի ու «Բավարիա»-ի պայքարին հետևելու է ամբողջ աշխարհը: Պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք»,- հայտարարել է Մխիթարյանը:
Հավելենք, որ «Բորուսիա»-ի ակտիվում կա 28 միավոր:









































