Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի դեմ մրցավեճում հեթ-տրիկ ձևակերպելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խորացրել է ծնկի վնասվածքը:
Թիմի բուժանձնակազմի ղեկավար Միխաիլ Վարտապետովի խոսքով՝ նա վաղուց ուներ ծնկահոդի մենիսկի վնասվածք, իսկ այժն այն ավելի է խորացել:
Վիրահատական միջամտությունը բացառված չէ: Յուրան կարող է շարքից դուրս մնալ մինչև տարեվերջ: Այս մասին տեղեկացնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:






































