«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ հաճույքով է խաղում մարզիչ Խերարդո Մարտինոյի գլխավորությամբ:
Հիշեցնենք` «Բետիս»-ի դեմ խաղում Նեյմարը մեկ գոլի հեղինակ դարձավ:
«Մարտինոն հանգիստ բացատրում է մեզ իր գաղափարները: Սակայն անհրաժեշտության դեպքում նա մեզ կարող է նաև քննադատել: Ինչ վերաբերում է ինձ, ապա Մարտինոն հնարավորություն է տալիս իմ խաղը ցուցադրել` գործելու ազատության հնարավորություն տալով ինձ»,- ասել է Նեյմարը:





































