Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերն է չափում Բուլղարիայի ընտրանու հետ:
Քիչ առաջ է ավարտվել է նաև Վեսելին Տոպալով – Լևոն Արոնյան պարտիան: Կողմերը խաղաղ դաշն են կնքել: Հիշեցնենք, որ ոչ-ոքի էր ավարտվել նաև Վլադիմիր Պետկով – Գաբրիել Սարգսյան պարտիան:
Դեռևս ընթացքի մեջ են Սերգեյ Մովսեսյան – Կրասիմիր Ռուսև ու Տիգրան Պետրոսյան – Պետեր Արնաուդով հանդիպումները:








































