Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն շուտով լավագույն մարզավիճակում կլինի: Այդ մասին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է «Վիկտորիա»-ի դեմ խաղից առաջ:
«Ներկայումս պատրաստ եմ 95%-ով: Ցանկացած դեպքում, գոհ եմ գործերիս ընթացքից»,- նշել է Գյոտցեն:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից` նախորդ մրցաշրջանի ավարտից հետո:





































