Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ հայտարարել է, որ բարձր է գնահատում թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
Ներկայումս Իսպանիայում հաճախ է քննարկվում «արքայական ակումբ»-ի դարպասապահի ապագայի հարցը, ով կորցրել է իր տեղը հիմնական կազմում: Իտալացի մասնագետը նախապատվություն է տալիս Դիեգո Լոպեսին, մինչդեռ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում խաղադաշտ է դուրս գալիս Կասիլյասը:
«Իկերն ու Դիեգոն երկու ֆենոմեններ են: Ես արդեն ասել եմ, որ չեմ ցանկանում Կասիլյասի հեռանալու համար պատճառ դառնալ: Ցանկանում եմ, որ նա Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնա»,- ասել է Անչելոտին:




































