«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն բաց է թողել թիմի այսօրվա մարզումն ու նրա մասնակցությունը Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բետիս»-ի հետ հանդիպմանը հարցականի տակ է:
Իսպանացի ֆուտբոլիստը, ով կարող էր չմասնակցել նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Միլան»-ի հետ խաղին, թիմից առանձին, մարզասրահում մարզվել է Սերխիո Բուսկետսի հետ միասին:
Ակումբի բժշկական շտաբը հայտնում է, որ Պիկեն աճուկի վնասվածք ունի, որի լրջության աստիճանի մասին հայտնի կդառնա, երբ խաղացողը խորը բուժզննում անցնի:








































