Դորտմունդի «Բորուսիա»-ի գերմանացի պաշտպան Մաց Հյումելսը բաց կթողնի ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում կայանալիք «Արսենալ»-ի դեմ խաղը:
Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Շտուտգարտ»-ի դեմ խաղից հետո (6:1) պաշտպանը ցավեր է զգացել ազդրի հատվածում:
«97.5% ճշգրտությամբ կարող եմ ասել, որ նա չի խաղա այսօր: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի նա հասցնի վերականգնվել, բայց մեզ դա չհաջողվեց»,- թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:





































