Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը նշել է, որ մտադիր է ընդհատել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իր առանց գոլերի շարքը Մադրիդի «Ռեալ»-ի հետ առաջիկա մրցավեճում:
Ընդգծենք, որ հարձակվողը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում վերջին անգամ հաջողության է հասել 2009 թվականի ապրիլին, երբ արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում գրավեց «Պորտու»-ի դարպասը:
«Չգիտեի, որ այս մրցաշարում խփած վերջին գոլից այդքան ժամանակ է անցել: Չնայած չեմ գրավել մրցակիցների դարպասն արդեն 4 տարի, հուսով եմ, որ ամեն բան կփոխվի «Ռեալ»-ի հետ խաղում:
Նրանում, որ մրցակիցը շատ ուժեղ է, ոչ մի կասկած չկա, բայց մեզ համար կարևոր է առավելագույն միավորներ վաստակել մնացած 3 հանդիպումներում: Մեզ համար այդ խաղերը վճռորոշ նշանակություն ունեն»,- ասել է Տևեսը:





































