«Միլան»-ի տնօրեն Բարբարա Բեռլուսկոնին մտադիր է փոփոխություններ կատարել թիմում: Այդ մասին տեղեկացնում է Sportmediaset-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մասիմիլիանո Ալեգրին վերջին մրցաշրջանն է անցկացնում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Ալեգրիին կարող է փոխարինել Չեզարե Պրանդելին, ով հայտարարել է, որ «Մունդիալ-2014»-ի ավարտից հետո չի գլխավորելու Իտալիայի հավաքականն ու վերադառնալու է մարզչական աշխատանքի:
Նշվում է, որ թիմից կարող է հեռացվել նաև փոխնախագահ Ադրիանո Գալիանին, ով ղեկավար պաշտոն կզբաղեցնի կա՛մ Ա Սերիայում, կա՛մ «Ջենոա»-ում: «Ռոսսոներիներ»-ի մարզական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Պաոլո Մալդինին: