Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Պիեր Մերտեզակերը հուսով է, որ իր թիմին կհաջողվի հաղթահարել բարդությունները և լավ խաղ ցուցադրել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
«Բարդ է խաղալ «Բորուսիա»-ի դեմ, մանավանդ արտագնա հանդիպումներում: Ընթացիկ մրցաշրջանում մեր թիմը հիանալի խաղ է ցուցադրում, Անգլիայի առաջնության առաջատար է: Պետք է փորձենք լավ արդյունք գրանցել նաև Դորտմունդում:
Իհարկե, Չեմպիոնների Լիգայում ամեն ինչ այլ կերպ է: Այս մրցաշարը տարբերվում է մյուսներից: Դժվար է ասել, թե ինչ է մեզ սպասվում Գերմանիայում»,- ասել է Մերտեզակերը:









































