«Լիոն»-ի 22-ամյա ծագող աստղ Կլեմենտ Գրենիեն հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում:
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը համարվում է Արսեն Վենգերի գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆրանսիացի կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում «Լիոն»-ի կազմում անցկացրել է 11 խաղ ու խփել 2 գոլ: