Հայտնի ֆուտբոլիստ Ջորջ Վեան, որը 1995 թվականին ճանաչվել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ընտրվել է Լիբերիայի նախագահ: Նախնական արդյունքների համաձայն Վեան իր մրցակցին՝ գործող նախագահ Ժոզեֆ Բոկայային հաղթել է 15 նահանգներից 12-ում:
Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 10-ին: Վեա ստանալով ձայների 39 տոկոսը զբաղեցրել էր առաջին հորիզոնականը:
Վեան հանդես է եկել ՊՍԺ-ում, «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում»․․․:








































