Friday, 10 05 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան

Ինչպես է «Սասնա ծռերի» գործը «խփում» Երրորդմասցի Լյովիկի սպանության դատական գործին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական նիստը սկսվեց հանրային պաշտպանի ներգրավման հարցի քննարկմամբ:

Հայտնի է, որ երեք ամբաստանյալների շահերը պաշտպանում են նույն փաստաբանները՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Բանն այն է, որ նախորդ դատական նիստին, որը սկսվել ու հետաձգվել է պաշտպանների չներկայանալու պատճառով, մեղադրող կողմը միջնորդել է ամբաստանյալների համար հանրային պաշտպան ներգրավել՝ նկատի ունենալով, որ վերջին երեք նիստերը հետաձգվել են ամբաստանյալների պաշտպանների չներկայանալու պատճառով:

Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը, դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ:

Եվ ահա այս նիստին ներկայացել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը՝ գրասենյակի ղեկավարի երեք հրամաններով:

Դատական նիստի սկզբին փաստաբան Լուսինե Սահակյանը, տեսնելով հանրային պաշտպանին, նրա ներգրավման հարցի քննարկման ժամանակ դահլիճում չգտնվեց՝ ազատ ընտրության հնարավորություն տալով իր պաշտպանյալներին:

Ինչ վերաբերում է երեք ամբաստանյալներին, նրանք հանրային պաշտպանին մի քիչ հումորով վերաբերվեցին: Գաստիկը՝ Վահան Հակոբյանը հարցրեց. «Դուք մեր պաշտպա՞նն եք, անվճա՞ր»:

Ծգըլը՝ Սարգիս Գրիգորյանը, վերհիշեց անհետացած ընթերակայի փնտրտուքին նվիրված անպտուղ նիստերը. «Իրենք որ իրենց սարքած մարդուն վեց ամիս ման էին գալիս, կարելի՞ էր…»:

Դատական նիստի ժամանակ, երբ նախագահողը հարցրեց ամբաստանյալների կարծիքը՝ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու վերաբերյալ, Սարգիս Գրիգորյանն ասաց. «Մենք մեր պաշտպաններից չենք հրաժարվել»: Վահան Հակոբյանն էլ ասաց. «Մենք մեր պաշտպաններին ենք ուզում»:

Դատարանը հանրային պաշտպանին շնորհակալություն հայտնեց ներկայանալու համար և ազատեց:

Կարճ ընդմիջումից հետո փաստաբան Լուսինե Սահակյանը դահլիճ վերադարձավ: Նիստը վերսկսկվեց:

Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ նախագահողն էլ գիտի՝ իրենք որոշակի օրերի զբաղված են Սասնա Ծռերի գործով՝ առավոտից մինչև աշխատանքային օրվա վերջ: Ըստ Լուսինե Սահակյանի՝ առանց իր պաշտպանյալների դիրքորոշումը ճշտելու՝ հանրային պաշտպան հրավիրելով՝ դատարանը խախտել է իր պաշտպանյալների պաշտպանական իրավունքը:

Դատաքննությունը լրացնելու միջնորդություններ կողմերից միայն փաստաբան Լուսինե Սահկյանն ուներ: Նա ասաց՝ բազմազան միջնորդություններ ունենք…

Քանի որ արդեն աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, փաստաբանը բազմազան միջնորդություններից միայն մեկը հասցրեց ներկայացնել: Նա միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել 2015 թվականի ապրիլի 21-ի զննության արձանագրությունը և դրան կցված ու ապացույց ճանաչված՝ Երևանի տարբեր հատվածների տարբեր տեսանկարահանող սարքերի տեսանյութերը, բացի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղադրված սարքի նկարահանած նյութից:

Փաստաբանը նշեց, որ հիշյալ ապացույցները ձեռք են բերվել դատավարական օրենքի խախտումներով, բացի այդ՝ վերաբերելի չեն այս գործով առաջադրված մեղադրանքին: Միակ վերաբերելի տեսանյութը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղադրված սարքի նկարահանած նյութն է:

Փաստաբանն ընդգծեց, որ վարույթն իրականացնող քննիչը զննության արձանագրության մեջ ներառել է ոչ թե զննության ենթակա օբյեկտների բովանդակությունը, այն, ինչ ինքը զննել է, այլ՝ ներառել է նաև իր ենթադրություններն ու դատողությունները, ինչն անթույլատրելի է: Տեսանյութերը հետազոտվել են դատարանում, դրանցում կողմերը չեն տեսել այն, ինչ զննության արձանագրության մեջ ամրագրել է քննիչը: Տեսանյութերում, ինչպես համոզվել են դատավարության կողմերը, որևէ անձի նույնականացնել, որևէ մեքենայի համարանիշ ֆիքսել հնարավոր չի եղել, սակայն քննիչը արձանագրել է, որ երևացող «սիլուետները» հատկապես երեք մեղադրյալները՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն ու Սարգիս Հախանումյանն են: Չի համապատասխանում քննիչի արձանագրած հագուստը, ժամերը: Այնտեղ, որտեղ քննիչն արձանագրել է, թե երևում է Սարգիս Գրիգորյանի դեմքը, այն բոլորովին չի երևում…

Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն բանին, որ զննության ենթարկված տեսանյութերը բավական ծավալուն են, դատարանում դրանք հետազոտվել են ընտրողաբար, անգամ այդ պայմաններում հետազոտումը մի քանի նիստ շարունակվել է: Եթե քննիչն իրականում զններ այդ տեսանյութերը, ապա նրան հարկավոր կլիներ 20 օր՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, բայց նա զննությունը կատարել է ընդամենը… 7 ժամում…

Մեղադրողը փաստաբանի միջնորդությունը անհիմն գնահատեց:

Նա պնդեց, որ տեսանյութերը ձեռք են բերվել օրենքի պահանջների պահպանմամբ: Ինչ վերաբերում է տեսանյութերում կերպարների հստակ չերևալուն՝ դատախազ Ա. Արամյանն ասաց, որ քննիչը ապացույցների համակցությամբ է առաջնորդվել՝ անձանց տեղաշարժի, տրանսպորտային միջոցների, հագուստի վերաբերյալ արդեն իսկ կային ձեռք բերված ապացույցներ, ցուցմունքներ, քննիչը հենվել է նաև դրանց վրա… Հիշյալ տեսանյութերը ոչ թե միակ ապացույցներն են, այլ ամրապնդում են մեղադրանքը…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ հիշյալ ապացույցները չի կարելի ոչ վերաբերելի անվանել տվյալ գործով առաջադրված մեղադրանքներին: Ոչ վերաբերելի կլինեին, եթե ընդհանրապես ոչ մի առնչություն չունենային… Տեսանյութերում կերպարանքների ոչ հստակ լինելը դատարանը կգնահատի… Երեմ Սարգսյանը համաձայնեց Լուսինե Սահակյանի հետ մեկ հարցում՝ քննիչը իր դատողություններն ու ենթադրությունները չպետք է մտցներ զննության արձանագրության մեջ, պետք է արձանագրեր այն, ինչ զննել է: Բայց դա դեռ բավական չէ՝ ամբողջ ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար: Երեմ Սարգսյանն առաջարկեց՝ դատարանը կարող է այդ ապացույցները սահմանափակմամբ օգտագործել՝ քննիչի մտքերը կարող են չդիտարկվել որպես ապացույց: Երեմ Սարգսյանն առաջարկեց մերժել այս միջնորդությունը:

Միջնորդության հեղինակը ցանկացավ ծավալուն կարծիք հայտնել, բայց աշխատանքային ժամանակն արդեն ավարտված էր:

Ելնելով փաստաբանների՝ արձակուրդ գնալու հանգամանքից, դատարանը հաջորդ նիստի օր նշանակեց 2018 թվականի հունվարի 16-ը: Նախագահողը նույնիսկ ասաց նույն օրը ընթացող Սասնա Ծռեր2-ի գործի վերաբերյալ՝ ես ձեզ խոստանում եմ, որ դատավորը (Արթուր Օհանյանը) այդ օրը նիստը կավարտի ժամը 15-ն անց 45-ին, որ մենք կարողանանք գոնե ժամը 16-ից երկու ժամ աշխատել ու մի քիչ առաջ գնալ…

Ամբաստանյալները դահլիճից դուրս գալուց առաջ ներկաներին շնորհավորեցին. «Բոլորի Նոր Տարին շնորհավոր… Ամենակարևորը՝ շառից-փորձանքից հեռու…»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և արդարացման դատավճիռ են ակնկալում:

Լուսանկարը՝ Yerkir.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում