ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ քոլեջի ուսանողները և հոգեբանության պրոֆեսորը պարզել են, որ «Ամերիկայի սիրելի թխվածքաբլիթ» Oreo-ն ազդում է կոկաինի նման. այն կախվածություն է առաջացնում և գլխուղեղում ակտիվացնում է հաճույքի կենտրոնը՝ հաղորդում է fedpost-ը:
Հետազոտողները լաբիրինթոսում, որի մի կողմում եղել է բրնձե թխվածքաբլիթ, իսկ մյուս կողմում` Oreo, տեղադրել են կրծողների առաջին խմբին և սկսել են հետևել դրանց վարքին: Այն բանից հետո երբ կրծողներն ուսումնասիրել են լաբիրինթոսը, նրանց հնարավորություն են տվել գտնվել դրա երկու կողմում:
Այնուհետև հետազոտողների խումբը լաբիրինթոսում, որի մի կողմում եղել է ֆիզիոլոգիական լուծույթ, իսկ մյուս կողմում` կոկաին կամ մորֆի, բաց է թողել առնետների երկրորդ խմբին:
Վերլուծելով փորձարկման երկու փուլերի արդյունքում ստացված տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Oreo-ն առնետների վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ թմրանյութերը: