Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը դժգոհել է այսօր կայացած «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման մրցավարությունից:
«Մենք նոր հանդերձարանում նայեցինք դրվագի տեսագրությունը: 11-մետրանոց չկար: Մրցավարն ինքն էլ խոստովանեց, որ սխալվել է»,- 38-ամյա Սարգիս Հովսեփյանի խոսքերն է մեջբերում Советский спорт-ը: