Թուրինի «Յուվենթուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Թուրին տեղափոխվելուց հետո արագորեն դարձավ թիմի առաջատարներից մեկը:
Սակայն, հաշվի առնելով, թե ով է նրա գործակալը (հանրահայտ Մինո Ռայոլան), զարմանալի չէ, որ ամեն օր տարատեսակ լուրեր են պտտվում նրա վերաբերյալ
Հատկանշական է, որ «Յուվենթուս»-ը չի բացառել, որ կարող է վաճառել խաղացողի տրանսֆերը.«Եթե մենք շատ մեծ առաջարկ ստանանք, չեմ կարծում, թե կկարողանանք նրան պահել թիմում»,- ասել է Անդրեա Անյելին` «Յուվենթուս»-ի նախագահը:









































