Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին: Ֆաբրեգասի կարծիքով` Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն իսկական աստղ է:
«Նեյմարը շատ երիտասարդ է: Բայց նա շատ արագ է առաջ գնում: Ամուր կամք ունի, ինչը հատուկ է աստղերին:
Նեյմարը հզոր խաղ է ցուցադրում և օժտված է բոլոր անհրաժեշտ հատկանիշներով, որոնք կարող են կարևոր հարձակվող դարձնել նրան` կատալոնական ակումբի պատմության մեջ:










































